Jump to content

Պեկուլյար արագություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պեկուլյար արագություն, պեկուլյար շարժում, վերաբերում է մարմնի արագությանը դադարի վիճակի նկատմամբ։

Գալակտիկական աստղագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գալակտիկական աստղագիտության մեջ պեկուլյար շարժումը ցույց է տալիս մարմնի (սովորաբար աստղի) շարժումը Գալակտիկայի դադարի համակարգի նկատմամբ։

Լոկալ օբյեկտները հաճախ բնութագրվում են սեփական շարժմամբ և շառավղային արագությամբ, ինչը կարելի է միավորել վեկտորական գումարման միջոցով՝ ստանալու համար օբյեկտի շարժումը Արեգակի նկատմամբ։ Լոկալ օբյեկտների համար արագությունները երբեմն Արեգակի դադարի համակարգի փոխարեն հաշվարկվում են լոկալ դադարի ստանդարտի նկատմամբ, որը գալակտիկայում նյութի միջին լոկալ շարժումն է։ Լոկալ դադարի ստանդարտից արևակենտրոն դադարի համակարգերին անցնելու համար պահանջում է հաշվարկել Արեգակի պեկուլյար արագությունը լոկալ դադարի ստանդարտի նկատմամբ[1]։

Տիեզերագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիզիկական տիեզերագիտության մեջ պեկուլյար արագությունը վերաբերում է գալակտիկայի արագության այն բաղադրիչին, որը արտածվում է հաբլյան շարժմանը։ Ըստ Հաբլի օրենքի՝ գալակտիկաները մեզանից հեռանում են հեռավորությանը ուղիղ համեմատական արագություններով։

Գալակտիկաները դիտարկելի տարածությունում հավասարաչափ չեն բաշխված, այլ սովորաբար հանդիպում են խմբերով կամ կուտակումներով, որտեղ նրանք նշանակալի գրավիտացիոն ազդեցություն ունեն միմյանց վրա։ Այս գրավիտացիոն ազդեցությունից առաջացող գալակտիկաների արագությունների դիսպերսիաները սովորաբար վայրկյանում մի քանի հարյուր կիլոմետր են, սակայն հարուստ կուտակումներում կարող են հասնել մինչև 1000 կմ/վ-ի[2]։ Այս արագությունը կարող է փոխել հաբլյան շարժումից ակնկալվող հեռանալու արագության արժեքը, և ազդել մարմինների դիտարկվող կարմիր շեղումի վրա Դոպլերի ռելյատիվիստական էֆեկտի միջոցով։ Պեկուլյար արագություններով պայմանավորված դոպլերյան կարմիր շեղումը

է, ինչը մոտավորապես

է փոքր արագությունների համար (փոքր կարմիր շեղումների)։ Սա միավորված հաբլյան շարժումով պայմանավորված կարմիր շեղումի հետ տալիս է դիտարկվող կարմիր շեղումը[3]՝

։

Մարմնի շառավղային արագությունը կարելի է մոտարկել

հաբլյան շարժման և պեկուլյար արագության անդամներով, որտեղ Հաբլի հաստատունն է, իսկ -ն՝ հեռավորությունը մարմնից։

Կարմիր շեղումով պայմանավորված աղավաղումները կարող են պատճառ դառնալ, որ աստղագիտական մարմինները թվան ձգված կամ տափակած[4]։ Ձգվածությունը, որը երբեմն բնութագրում են «Աստծո մատների» ազդեցություն, պայմանավորված է մարմինների պատահական ջերմային շարժումով, մինչդեռ տափակեցվածության երևույթի պատճառը գրավիտացիան է[5]։ Հիմնական հետևանքն այն է, որ գալակտիկայի հեռավորությունը որոշելու համար պետք է հաշվի առնել հնարավոր սխալը։ Այս սխալը հեռավորության աճի հետ փոքրանում է։ Օրինակ, Ia տիպի գերնոր աստղերի համար հետազոտությունները ցույց են տալիս, որ պեկուլյար արագություններն էական ազդեցություն ունեն մոտ 0.5 կարմիր շեղումից ավել չափումների վրա, ինչը տիեզերագիտական պարամետրերի հաշվարկում մի քանի տոկոսի սխալ է տալիս[3][6]։

Պեկուլյար արագությունները կարող են նաև օգտագար տեղեկություններ պարունակել տիեզերքի վերաբերյալ։ Կոռելացված պեկուլյար արագությունների և զանգվածի բաշխման միջև կապը առաջարկվել է դիտարկել որպես միջոց տիեզերագիտական պարամետրերի սահմանները որոշելու համար[7][8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Schönrich, Ralph; Binney, James (2010). «Local kinematics and the local standard of rest». Monthly Notices of the Royal Astronomical Society. 403 (4): 1829–1833. arXiv:0912.3693. Bibcode:2010MNRAS.403.1829S. doi:10.1111/j.1365-2966.2010.16253.x.
  2. Girardi, M.; Biviano, A.; Giuricin, G.; Mardirossian, F.; Mezzetti, M. (1993 թ․ փետրվարի 1). «Velocity dispersions in galaxy clusters». The Astrophysical Journal. 404: 38–50. Bibcode:1993ApJ...404...38G. doi:10.1086/172256. ISSN 0004-637X.
  3. 3,0 3,1 Davis, Tamara M.; Hui, Lam; Frieman, Joshua A.; Haugbølle, Troels; Kessler, Richard; Sinclair, Benjamin; Sollerman, Jesper; Bassett, Bruce; Marriner, John; Mörtsell, Edvard; Nichol, Robert C.; Richmond, Michael W.; Sako, Masao; Schneider, Donald P.; Smith, Mathew (2011 թ․ նոյեմբերի 1). «The Effect of Peculiar Velocities on Supernova Cosmology». The Astrophysical Journal. 741: 67. arXiv:1012.2912. Bibcode:2011ApJ...741...67D. doi:10.1088/0004-637X/741/1/67. ISSN 0004-637X.
  4. Kaiser, N. (1987 թ․ հուլիսի 1). «Clustering in real space and in redshift space». Monthly Notices of the Royal Astronomical Society. 227 (1): 1–21. Bibcode:1987MNRAS.227....1K. doi:10.1093/mnras/227.1.1.
  5. Percival, W. J.; Samushia, L.; Ross, A. J.; Shapiro, C.; Raccanelli, A. (2011 թ․ նոյեմբերի 14). «Redshift-space distortions». Philosophical Transactions of the Royal Society A: Mathematical, Physical and Engineering Sciences. 369 (1957): 5058–5067. Bibcode:2011RSPTA.369.5058P. doi:10.1098/rsta.2011.0370.
  6. Sugiura, N.; Sugiyama, N.; Sasaki, M. (1999 թ․ ապրիլի 1). «Anisotropies in Luminosity Distance». Progress of Theoretical Physics (անգլերեն). 101 (4): 903–922. Bibcode:1999PThPh.101..903S. doi:10.1143/ptp.101.903. ISSN 0033-068X.
  7. Odderskov, Io; Hannestad, Steen (2017 թ․ հունվարի 1). «Measuring the velocity field from type Ia supernovae in an LSST-like sky survey». Journal of Cosmology and Astro-Particle Physics. 01: 060. arXiv:1608.04446. Bibcode:2017JCAP...01..060O. doi:10.1088/1475-7516/2017/01/060. ISSN 1475-7516.
  8. Weinberg, David H.; Mortonson, Michael J.; Eisenstein, Daniel J.; Hirata, Christopher; Riess, Adam G.; Rozo, Eduardo (2013 թ․ սեպտեմբերի 1). «Observational probes of cosmic acceleration». Physics Reports. 530: 87–255. arXiv:1201.2434. Bibcode:2013PhR...530...87W. doi:10.1016/j.physrep.2013.05.001. ISSN 0370-1573.